Ինչպես տեղափոխել Galaxy S7-ի և S7 Edge-ի հավելվածներն արտաքին հիշողության քարտի վրա

Samsung-ի վերջին Galaxy S7 և S7 Edge սմարթֆոնները համալրված են 32 ԳԲ ներքին հիշողությամբ, որը նախատեսված է ՕՀ-ի, որոշ գործարանային հավելվածների և այլ տեխնիկական կարգավորումների համար: Սարքերն ապահովում են մինչև 200 ԳԲ տարողունակությամբ արտաքին հիշողության քարտերի հետ աշխատանք, որը ավելի քան բավական է երաժշտության, լուսանկարների և տեսահոլովակների պահպանման համար:

Սակայն արտաքին հիշողության ահռելի մեծությունը մեզ հնարավորություն է տալիս տեղափոխել մեծածավալ հավելվածները դրա վրա և հավելյալ տեղ ազատել ներքին հիշողությունում:

Տեղափոխման գործընթացը բավականին հեշտ է և ազդեցություն չի ունենա հավելվածների ամենօրյա օգտագործման վրա:

Ահա, թե ինչպես է դա արվում.

Move large apps 1

 

 

– Անհրաժեշտ է մուտք գործել սարքի «Կարգավորումներ» (Settings) բաժինը,

– Ընտրել «Պահեստ» (Storage) ենթաբաժինը,

– Սեղմել «Ներքին հիշողություն» (Internal storage) կոճակի վրա,

– Ընտրել «Հավելվածները» (Apps),

– Այնուհետև ընտրել այն հավելվածները, որոնք ցանկանում եք տեղափոխել,

– «Կիրառելի պահեստ» (Storage Used) բաժնում ընտրեք «Փոփոխել» (Change) սեղմակը, այնուհետև SD Card-ը,

Այս ամենն անելուց հետո սեղմեք «Հաջորդ» (Next) կոճակը և սպասեք, մինչև սարքն ավարտի գործողությունը:

Երբ տեղափոխությունն ավարտվի, հավելվածները նորից կսկսեն աշխատել ինչպես նախկինում: Այս  պարագայում, երբ հավելվածները արտաքին հիշողության քարտի վրա են գտնվում, հեռացնելով քարտը սարքի միջից՝ Դուք չեք կարողանա օգտագործել այդ հավելվածները, սակայն տեղադրելով քարտն իր տեղում դրանք նորից կսկսեն գործել:

Եթե տեղափոխած հավելվածների գործակցման ընթացքում Դուք նկատեք որևէ թերություն, ապա կարող եք հետ տեղափոխել այն:

Աղբյուրը` Cnet