Kodak-ը կզբաղվի 3D տպագրության յուրահատուկ տեխնոլոգիայով

Kodak-ը կզբաղվի 3D տպագրության յուրահատուկ տեխնոլոգիայով

Kodak ընկերությունն իր պաշտոնական կայքում վերջերս տեղադրել է հաղորդագրություն, որում ասվում է Carbon3D ընկերության հետ համագործակցության մասին: Carbon3D-ի հիմնական առավելությունը բարձր արագությունն ու շերտերի բացակայությունն է:

Ի տարբերություն շերտերով լցվող նյութի, որը խլում է բավական ժամանակ և չի կարողանում ապահովել մեխանիկական ուժ,  CLIP չընդհատվող տպիչը կառուցված է «ուլտրամանուշակագույն լույսի հավասարակշռության հիման վրա, որն առաջացնում է պոլիմերացում և թթվածին, որն էլ իր հերթին դանդաղեցնում է գործընթացը»: CLIP-ի գլխավոր տարրն է հանդիսանում հատուկ «պատուհանը», որը թափանցիկ է լույսի և թթվածնի ներթափանցման համար: Կառավարելով թթվածնի ալիքը՝ հնարավոր է դառնում «մեռած գոտի» ձևավորել հեղուկ պոլիմերի մեջ, որտեղ պոլիմերիզացումն անհնար է, քանի որ դրա լայնությունն ընդամենը մի քանի տասնյակ միկրոմետր է:

Մասնատված օբյեկտում հնարավոր է դառնում աճեցնել պոլիմերը՝ ձևավորելով օբյեկտ:

Այս տեխնոլոգիայի համար նախատեսված նյութի ստեղծումը կդառնա երկու ընկերությունների համագործակցության առարկան:

Աղբյուրը՝ Kodak

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ