Enomad փոքրիկ հիդրոէներգակայանը թույլ կտա լիցքավորել բջջայինը արշավների ժամանակ

SXSW Interactive Festival ցուցահանդեսի ժամանակ կորեական Enomad ընկերությունը ցուցադրել է իր կողմից ստեղծված փոքրիկ հիդրոէներգակայանը, որը նախատեսված է քաղաքից հեռու գտնվելու ժամանակ բջջային հեռախոսների լիցքավորման համար:

Սարքը թե՛ չափսերով, և թե՛ ձևով նման է թերմոսի, սակայն երբ Դուք հանեք դրա պաշտպանիչ պատյանը, ապա կտեսնեք երեք թև ունեցող պտտաձողը: Հերիք է միայն սարքը իջեցնել բավական խորություն ունեցող ջրավազանի մեջ, որպեսզի սկսվի ներկառուցված մարտկոցի լիցքավորումը, որի տարողունակությունը կազմում է 5200 ՄԱժ:

Enomad 1

Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ սովորական պայմաններում մարտկոցը լիցքավորվում է ընդամենը երկու ժամում: Սարքի USB անցքերը հերմետիկորեն քողարկված են հատուկ պաշտպանիչ շերտով: Այդ USB անցքերի շնորհիվ հնարավոր է լիցքավորել բջջայինը կամ որևէ այլ մի սարք, սակայն հնարավոր է նաև օգտագործել սարքը որպես լուսարձակ` իր տեղը ամրացնելով պաշտպանիչ պատյանը:

Այս տարվա հուլիսից Kickstarter կայքում կսկսվի սարքի թողարկման համար անհրաժեշտ գումարների դրամահավաքը: Ընկերությունը պլանավորում է վաճառել սարքը 180 ԱՄՆ դոլարով:

Աղբյուրը` Gizmag