10 միջուկանոց Meizu MX6-ը հնարավոր է՝ ներկայացվի ապրիլին

10 միջուկանոց Meizu MX6-ը հնարավոր է՝ ներկայացվի ապրիլին

Համացանցում հերթական լուրերն են պտտվում այն մասին, որ շուտով կթողարկվի Meizu MX6 հզոր սմարթֆոնը, որը դեռևս պաշտոնապես չի ներկայացվել: Այսպես, օրերս հայտնի է դարձել, որ Meizu-ն ապրիլին հանդես կգա երկու միջոցառումներով, որից մեկի ընթացքում հնարավոր է՝ ներկայանցվի Meizu MX6-ը:

Ըստ չինական աղբյուրների՝ Meizu MX6-ը կունենա ոչ միայն 10 միջուկանի Mediatek Helio X20 չիփսեթ, այլև 6 ԳԲ օպերատիվ հիշողություն: Հիշեցնենք, որ վերջերս հայտնի էր դարձել, որ 6 ԳԲ RAM կունենա նաև Meizu Pro 6 մոդելը:

Սպասվում է, որ Meizu MX6-ը կստանա այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են Full HD էկրանը, 32 ԳԲ ներքին հիշողությունը և կաշխատի Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով։

Հիշեցնենք, որ MediaTek-ը ներկայացրել է Helio X20 չիպը անցած տարվա մայիսին, իսկ զանգվածային արտադրությունը պետք է սկսեր 2015թ.-ի վերջին: Helio X20-ի հիման վրա ստեղծված առաջին սմարթֆոնը համարվում է Elephone P9000-ը:

Աղբյուրը՝ AndroidHeadlines

Բաժիններ: Ինովացիա, Մոբայլ