Skype-ի վեբ-տարբերակն այսուհետ կզանգահարի բջջային և քաղաքային հեռախոսներին

Skype-ի արտադրողները հայտնել են Skype-ի վեբ-տարբերակի նշանակալի ընդարձակման մասին. այժմ այն ֆունկցիոնալությամբ ավելի է մոտեցել դեսքթոփային և բջջային տարբերակներին: Հիշեցնենք, որ Skype-ի վեբ-տարբերակը պաշտոնապես թողարկվել էր Microsoft ընկերության կողմից 2015թ.:

Այժմ Skype for Web-ի օգտատերերը հնարավորություն կունենան զանգեր կատարել քաղաքային և բջջային հեռախոսներին: Բացի այդ՝ կհայտնվի հարմարավետ մի հնարավորություն, որը թույլ կտա հրավիրել յուրաքանչյուր մարդու միանալ զանգին, առանց Skype-ում գրանցված լինելու անհրաժեշտության:

Եվս մեկ նորույթ՝ հենց խոսակցության պատուհանում կցուցադրվեն YouTube-ի տեսահոլովակները, և վերջապես կավելանան ծանուցումներ, որոնք կօգնեն բաց չթողել զանգերը և հաղորդագրությունները:

Աղբյուրը՝ Skype