Վեց փոքրիկ ռոբոտներ կարող են քարշակել ավելի քան 2 տոննա կշռող ավտոմեքենան

Սթենֆորդի համալսարանում ստեղծված uBot-ները կարողանում են տեղից շարժել ծանրակշիռ իրեր: Նախագծի ցուցադրության ժամանակ վեց փոքրիկ ռոբոտները տեղից շարժել են 3.9 տոննա կշռող ավտոմեքենան, այն դեպքում, երբ դրանցից յուրաքանյուրը կշռում է կես ունցիա (28.3 գրամ): Այս փոքրիկները կառուցվել են գեկոն մողեսների նմանակով, որոնք ունեն կպչուն ոտքեր: Նախկին փորձարկումների ժամանակ ռոբոտները ցույց են տվել պատ բարձրանալու և այլ ծանր իրեր տեղաշարժելու իրենց կարողությունը։

Հետազոտողները նկատել են, որ միջատները կարողանում են իրենց սեփական քաշից ավելի ծանր իրեր բարձրացնել՝ միաժամանակ օգտագործելով վեց ոտքից ընդամենը երեքը: Կիրառելով այս հայտնագործությունը իրենց uTug ռոբոտներում՝ հետազոտողները ստեղծել են իրենց քաշը մի քանի տասնյակ անգամ գերազանցող իրեր տեղաշարժող ռոբոտներ: Սպասենք և տեսնենք, թե ինչ առօրյա կիրառություն կստանան այս փոքրիկ աշխատասերները:

Աղբյուրը` Engadget