WhatsApp-ի 10 գաղտնիքներ, որոնք Ձեզ շատ դուր կգան

WhatsApp հավելվածը դարձել է շփման ամենահարմարավետ տարբերակը հազարավոր մարդկանց համար: Եթե Դուք ևս նրանց կազմում եք, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է: Այժմ կներկայացնենք 10 գաղտնիքներ, որոնց մասին Դուք հավանաբար չգիտեիք:

Եվ այսպես, ինչ է կարելի անել WhatsApp ծրագրով.

1. Սահմանել գաղտնիություն

Որպեսզի սահմանափակեք անձնական տվյալների հասանելիությունը, պարզապես այցելեք մենյուի «Կարգավորումներ» բաժինը, այնուհետև՝ «Հաշվեհամար» և «Գաղտնիություն»: Իսկ եթե առհասարակ չեք ուզում կողմնակի մարդիկ տեսնեն Ձեր մասին տեղեկություններ, ապա ընտրեք «Ոչ մեկ» կետը:

2. Օգտատիրոջ արգելափակում

Եթե ուզում եք ինչ-որ մեկին գցել սև ցուցակ, պարզապես հետևեք այս հրահանգներին՝ «Կարգավորումներ» → «Հաշիվ» → «Գաղտնիություն» → «Արգելափակում»։ Սեղմելով աջ կողմի վերին անկյունում գտնվող նշանի վրա՝ կտեսնեք Ձեր բոլոր կոնտակտները: Որևէ մեկին արգելափակելու համար բավական է ընտրել միայն անհրաժեշտ կոնտակտը:

3. Անջատել մեդիայի ավտոմատ ներբեռնումը

Ճանապարհորդողները գիտեն, թե ինչ թանկ արժե ֆայլերի ներբեռնումը, երբ գտնվում եք ռոումինգում: Որպեսզի անջատեք այս հնարավորությունը, պետք է կարգավորումներում ընտրել «Չատի կարգավորումներ» → «Մեդիայի ինքնաներբեռնում»: Ընտրեք Ձեր ուզած կետը և հանեք նշումը Ձեր ուզած ֆայլի վրայից:

4. Կառավարել ձայնային ծանուցումները

Ձայնային ծանուցումներն անջատելու համար այցելեք կարգավորումների բաժինը, այնուհետև՝ «Ծանուցումներ»:

5. Հեռախոսի նոր համար վերցնելը

Եթե փոխել եք SIM-քարտը, պետք է WhatsApp-ում նոր հաշիվ բացեք հետևյալ կերպ՝ «Կարգավորումներ» → «Հաշիվ» → «Փոխել համարը»:

6. Պատճենել հաղորդագրությունները

Օգտակար ինֆորմացիան պահելու համար այցելեք «Կարգավորումներ» → «Չատի կարգավորումներ» → «Չատի ռեզերվային կրկնօրինակում»:

7. Վերականգնել ջնջած հաղորդագրությունները

Ջնջված հաղորդագրությունները հնարավոր է վերականգնել, քանզի WhatsApp-ն ամեն անգամ ավտոմատ կերպով ստեղծում է ռեզերվային կրկնօրինակներ և պահում է դրանք Ձեր հեռախոսի MicroSD քարտի վրա: Սկզբի համար պետք է ջնջեք և նորից ներբեռնեք հավելվածը, իսկ երբ մեսենջերը կառաջարկի վերականգնել հաղորդագրությունների պատմությունը, պարզապես սեղմեք «Վերականգնել»:

8. Գաղտնաբատ

Եթե Ձեր նամակները նախատեսված չեն կողմնակի անձանց համար, ապա լավ կլինի պաշտպանել դրանք գաղտնաբառով: Դա կարելի է անել այնպիսի հավելվածների միջոցով, ինչպիսին, օրինակ, ChatLock-ն է:

9. Ուղարկել ցանկացած տեսակի ֆայլ

WhatsApp-ն ունի որոշակի սահմանափակումներ՝ կապված ֆայլերի ուղարկման հետ: Դուք կարող եք ուղարկել միայն որոշակի ֆորմատով ֆայլեր, որոնք իրենց հերթին չպետք է գերազանցեն 15 Մբ-ը: Այս սահմանափակումները շրջանցելու համար պետք է ներբեռնել CloudSend-ը, որի օգնությամբ կարող եք ուղարկել անհրաժեշտ ֆայլը՝ պատճենեք հասցեն և ուղարկեք: Երբ ստացողը կանցնի հղմամբ, կկարողանա ներբեռնել ցանկացած տիպի և ծավալի ֆայլ:

10. Ազատվել ոչ պետքական ֆայլերից

Այն մարդիկ, ովքեր հաճախակի են օգտվում մեսենջերից, հաճախ բախվում են տարողության սահմանափակման խնդրի: Որպեսզի ազատվեք չպետքական ֆայլերից, անհրաժեշտ է օգտագործել WCleaner for WA հավելվածը:

Աղբյուրը՝ justcoolidea