F.lux-ը վերջապես գալիս է Android՝ խնայելու ձեր աչքերը

F.lux-ը վերջապես գալիս է Android՝ խնայելու ձեր աչքերը

F.lux-ն արդեն բավականին ժամանակ է, ինչ հայտնվել է  Mac-ի, Windows-ի և Linux-ի էկրաններին: 2011թ.-ից ի վեր գործում է նաև տարբերակ iPhone-ների և iPad-ների համար: Այժմ վերջապես Android-ի օգտատերերը ևս կստանան հնարավորություն օգտվելու այս հնարավորությունից:

Հավելվածն ունի մեկ պարզ ֆունկցիա, այն է՝ կառավարել էկրանի գույների պայծառությունը՝ աչքերի լարվածությունը նվազեցնելու համար:

ֆլուքս1

Այն ամբողջովին հեռացնում է էկրանից երկնագույն գամման օրվա վերջում:

Այնուամենայնիվ, այժմ այն պահանջում է «ռութինգավորված» հեռախոս, որպեսզի նորմալ աշխատի, և ընկերությունն ասում է, որ Android 5.0 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով աշխատող Samsung Galaxy սարքերը չեն աշխատի՝ անկախ նրանից «ռութինգավորված» են, թե ոչ:

Աղբյուրը՝ F.lux