Shadowmatic-ը դարձել է IMGA մրցանակաբաշխության երկու անվանակարգի հաղթող

Հայկական Triada Studio-ի Shadowmatic խաղը International Mobile Gaming Awards (IMGA) միջազգային մրցանակաբաշխությանը ճանաչվել է հաղթող երկու անվանակարգերում «Լավագույն տեխնիկական նվաճում» և «Հանդիսատեսի համակրանք»:

Մրցանակաբաշխությունը կայացել է Սան Ֆրանցիսկոյում:

Հիշեցնենք, որ Shadowmatic-ը 2015թ. հունիսին արժանացավ Apple Design Award (ADA) մրցանակի, իսկ մայիսին կայացած DevGAMM 2015 Awards մրցանակաբաշխությանը հաղթող ճանաչվեց երկու անվանակարգում՝ Գերազանցություն տեսողական արվեստում (Excellence in Visual Art) և Լրատվամիջոցների ընտրություն (Media Choice Award):

Խաղի ստեղծման պատմության, սպասվող թարմացումների, ընկերության հետագա ծրագրերի մասին ittrend.am-ի հարցազրույցը Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ կարդացեք այստեղ։