Samsung-ը կթողարկի սեփական սոցցանցը

Samsung-ը կթողարկի սեփական սոցցանցը

Samsung ընկերությունը մշակում է սեփական վիզուալ Waffle սոցիալական ցանցը: Ծառայության օգտատերերը կկարողանան ստեղծել համատեղ կոլաժներ՝ տեղադրելով իրենց լուսանկարները և ավելացնելով նկարներ, գրառումներ և այլ տարրեր:

Իրենց ձևաչափով կոլաժները հիշեցնում են վաֆլի, հենց այդտեղից էլ այն ստացել է իր անվանումը: Ինչպես նշում է Samsung ընկերությունը, նոր սոցիալական ցանցը տարբերվում է նրանով, որ տալիս է համատեղ աշխատանքի հնարավորություն կոնտենտի վրա: Մեկ օգտատերը ներբեռնում է լուսանկար, իսկ նրա ընկերները հավելում են այն նկարներով, գրառումներով կամ ավելացնում են իրենց սեփական լուսանկարները:

Նոր սոցիալական ցանցը, որը ներկայացվել է SXSW 2016 ցուցահանդեսին, հանդիսանում է Samsung-ի Creative Lab-ի էքսպերիմենտալ արտադրանքը: Այժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի սարքերի համար նախատեսված բետք-տարբերակը:

2016թ.-ի ամռանը Samsung-ը որոշում կկայացնի Waffle-ի հետագա զարգացման վերաբերյալ: Եթե նախագիծը արդարացնի սպասումները և դուր գա օգտատերերին, ապա ընկերությունը կթողարկի հավելվածի ամբողջական տարբերակը ինչպես Android-ի, այնպես էլ iOS-ի համար:

Աղբյուրը՝ TASS

Բաժիններ: Աշխարհ, Սոցիալական