Facebook-ը գործարկում է իր Bot Store-ը

Facebook-ը գործարկում է իր Bot Store-ը

Եթե F8 միջոցառման ժամանակ Facebook-ը հայտարարի իր Messenger Bot Store-ի մեկնարկի մասին, ապա դա կլինի սպասվելիք նորություններից ամենացնցողը և կդասվի ժամանակին Apple-ի App Store-ի ստեղծման նորության հետ մեկ հարթությունում:

Երբ Apple-ը գործարկեց իր App Store-ը, այն ամբողջ աշխարհով մեկ ուներ ավելի քան վեց միլիոն օգտատեր, իսկ այդ տարվա վերջին օգտատերերի թիվը կրկնապատկվեց և ամեն հաջորդ տարվա ընթացքում շարունակում էր կրկնապատկվել:

Այսօր Facebook Messenger-ն ունի ամսական գրեթե 800 մլն. ակտիվ օգտատեր, 100 անգամ ավելի շատ, քան Apple-ը ժամանակին: Messenger-ներն այժմ ավելի շատ օգտատեր ունեն, քան սոցիալական ցանցերը:

Messenger Bot 2

 

Անցած ամռանը լուրեր տարածվեցին, որ շուտով Facebook Messenger-ի օգտատերերը կկարողանան իրենց հավելվածի շնորհիվ կատարել գնումներ, ռեստորաններում տեղեր ամրագրել և ճամփորդական տոմսեր գնել:

Շատ վերլուծաբաններ կանխատեսել են, որ 2016-ը լինելու է չատային բոտերի հեղաշրջման տարի, այսինքն՝ Messenger-յան բոտային հարթակը կդառնա առաջատար այս ոլորտում:

Բոտերն ունեն այն բոլոր նախադրյալները, որոնց շնորհիվ կկարողանան փոխարինել բջջային հավելվածներին:

Սպասենք F8-ին, որը տեղի կունենա այս տարվա ապրիլի 12-ին, և տեսնենք, թե ինչ ապագա կստանան մեսենջերյան բոտերը:

Աղբյուրը` Techcrunch