Samsung-ի TabPro S-ը վաղվանից վաճառքում կլինի

Samsung-ն այսօր հայտարարել է, որ իր TabPro S փոփոխելի թաբը վաճառքում կհայտվի արդեն վաղվանից՝ մարտի 18-ին: TabPro S-ն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով, ունի ստեղնաշարային քեյս և կարժենա 899.99 դոլար: Լրացուցիչ գրիչը հասանելի կլինի ավելի ուշ՝ տարվա ընթացքում:

The TabPro S-ը շատ բաներ է յուրացրել Microsoft-ի Surface գծից, ներառյալ նրա փոփոխելի դիզայնը: Այն հայտնի է իր 12 inch Super AMOLED էկրանով, որը, ըստ Samsung-ի, առաջին անգամ է կիրառվում այս չափսի դասի թաբերում: Samsung-ի թաբն ավելի բարակ է և ավելի քիչ հզորություն ունի, քան Microsoft-ի Surface Pro 4-ը, քանի որ այն օգտագործում է Intel-ի Core M պրոցեսորը:

TabPro S-ը կաշխատի Galaxy S7-ի հետ՝ երկու սարքերի օգտատերերին թույլ տալով բացել իրենց սարքը մատնահետքի սկաներով: Եկող շաբաթվա թարմացումներում այն նաև կարտացոլի ծանուցումները հեռախոսից համակարգիչ:

Samsung-ը միակ ընկերությունը չէ, որն ընդօրինակում է Microsoft-ի դիզայնը:  Huawei, HP և Lenovo ընկերություններն արդեն թողարկել են կամ շուտով կթողարկեն նմանատիպ սարքեր:

Վաղվանից Samsung-ի նոր պլանշետը հնարավոր կլինի ձեռք բերել Microsoft-ի խանութներից, Best Buy-ից և անմիջապես Samsung-ից:

Աղբյուրը՝ The Verge