Հրապարակվել են Alcatel Idol 4 Pro-ի նկարները և պարամետրերը

Այս շաբաթ Էվան Բլեսը (Evan Blass), ով հայտնի է @evleaks մականվամբ, առաջին անգամ հրապարակել է Alcatel Idol 4 Pro սմարթֆոնի նկարները, որոնք էլ ներկայացնում ենք ստորև:

ալկ1

Բացի այդ՝ GFXBench տեստային կայքի բազայում հրապարակվել էին տվյալ սարքի պարամետրերը, որը, ինչպես նշվել էր ավելի վաղ, ունի միաբյուրեղ Snapdragon 820 համակարգ: Էկրանը 6 դյույմանոց է և ունի 1920 х 1080 պիքսել թույլատրելիություն:

Փորձարկված սարքի օպերատիվ հիշողությունն ընդամենը 2 ԳԲ է, ինչը բավականին քիչ է առաջատար սմարթֆոնի համար, այդ պատճառով էլ կարելի է ենթադրել Alcatel Idol 4 Pro-ի այլ տարբերակների թողարկման մասին՝ 3 կամ 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Ներքին հիշողության ծավալը կազմում է 64 ԳԲ: Տեսախցիկներն ունեն 21 և 9 Մպ թույլատրելիություն:

ալկ2

Սմարթֆոնն աշխատում է Windows 10 Mobile օպերացիոն համակարգով և, ըստ որոշ տվյալների, ունի Continuum գործառույթ:

Աղբյուրը՝ Evan Blass GFXBench