oOlala. ծանոթությունների նոր հավելված

oOlala. ծանոթությունների նոր հավելված

Շատ անգամ մենք ցանկություն ենք ունենում շփվելու որևէ մեկի հետ և անել դա այնպես, որ ոչ ոք չիմանա այդ մասին: Դրա համար գոյություն ունեն շատ օգտակար և հետաքրքիր հավելվածներ, դրանցից մեկը oOlala-ն է, որի մասին կխոսենք ստորև:

Որպեսզի կարողանաք սկսել օգտագործել oOlala-ն, նախ պետք է կապեք հավելվածը Ձեր Facebook-յան էջի հետ։ Իհարկե, հավելվածի ստեղծողները վստահեցնում են, որ հավելվածը ոչինչ չի հրապարակի Ձեր Facebook-յան էջում:

Եվ այսպես, ի՞նչ է մեզ առաջարկում այս հավելվածը: Այն տալիս է հնարավորություն շփվել և՛ ծանոթների, և՛ անծանոթների հետ: Հավելվածն ինքը կարող է առաջարկել այն օգտատերերին, որոնց հետ Դուք, հավանաբար, կցանկանայիք շփվել: Որպեսզի ավելի հեշտանա զրուցակցի փնտրտուքների գործընթացը, Դուք կարող եք օգտվել հավելվածում առկա որոնման տարբեր ֆիլտրերից:

Հավելվածում շատ հաճելի է սկսել շփումը լուսանկարների ցանցում, որը նման է մեղվափեթակի: Դուք կարող եք սեղմել Ձեզ դուր եկած օգտատիրոջ լուսանկարի վրա և «աչքով անել» նրան, եթե նա պատասխանի Ձեր ծանոթությունը սկսելու յուրահատուկ ժեստին, ապա կարելի է սկսել շփումը:

Եվ վերջում ամենակարևորի մասին. ի տարբերություն շփման համար նախատեսված այլ հավելվածների՝ oOlala-ն ունի մի առավելություն` Ձեր բոլոր հաղորդագրությունները ինքըստինքյան կջնջվեն 2 ժամ անց, և այլևս ոչ ոք չի կարող տեսնել, թե ինչի մասին եք Դուք խոսել այլ օգտատերերի հետ:

Հավելվածի Android տարբերակը ներբեռնելու համար այցելեք այս հղումով: