Apple-ը ներկայացրեց իր նոր, ավելի փոքր iPad Pro-ն

Apple-ը հենց նոր ներկայացրեց iPad Air 2-ի հաջորդ սերնդի մոդելը: Դա նոր iPad Air-ը չէ, այլ ավելի փոքր iPad Pro-ն:

Թիմ Քուքի խոսքով՝ այս iPad-ը ապագայի համակարգիչների գերազանց մարմնացումն է:

Այն ունի էկրան, որը 40 տոկոսով ավելի քիչ է արտացոլում լույսը: Բացի այդ՝ այն 25 տոկոսով ավելի լուսավոր է, քան iPad Air 2-ի էկրանը։ iOS 9.3-ի նոր հնարավորությունը էկրանը դեղնավուն է դարձնում, երբ արևը մայր է մտնում, այդ պատճառով էլ iPad Pro-ն հարմար է նաև գիշերային կիրառման համար:

iPad Air 2-ը ներկայացվել էր 2014թ.-ի հեկտեմբերի 24-ին, իսկ այսօր նոր iPad-ը ներկայացվում է զգալի բարելավումներով: Այն դեռևս ունի 9.7 դյույմ էկրան, բայց մնացած ամեն ինչ նոր է:

Ինչպես և մեծ iPad Pro-ն, նոր սարքն ունի չորս բարձրախոս և շատ լավ հնչողություն: Բացի այդ՝ iPad Pro-ն աշխատում է A9X-ով, որն ապահովում է ավելի արագ LTE կապ և 802.11ac Wi-Fi: Նոր iPad-ն ունի 12 ՄՊ թույլատրելիությամբ հիմնական տեսախցիկ, որը կարող է նկարահանել 4K որակի տեսահոլովակներ:

Նոր iPad Pro-ն հնարավորություն ունի նաև աշխատելու Apple գրիչի հետ: Վերջապես Դուք կարող եք iPad-ին միացնել սարքեր և տեղափոխել Ձեր լուսանկարները, հնարավոր է միացնել նաև USB տեսախցիկ և SD քարտի ընթերցիչ:

9.7 դյույմ անկյունագծով iPad Pro-ն հասանելի կլինի միանգամից չորս գույներով` մոխրագույն, սև, ոսկեգույն և վարդագույն: Այն ունի 6.1 մմ հաստություն և կշռում է մեկ ֆունտից մի քիչ պակաս: Սակայն նոր iPad-ը փոքր֊ինչ ավելի թանկ է, քան նախորդները: Այն սկսում է 599 ԱՄՆ դոլարից, սակայն, ի տարբերություն iPad Air 2-ի,  ունի 32 ԳԲ ներքին հիշողություն` 16-ի փոխարեն: 749 դոլարով Դուք կարող եք գնել 128 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակը, իսկ 899 դոլարով 256 ԳԲ-ոց տարբերակը: Նոր 9.7 դյույմ անկյունագծով iPad-ը հասանելի կլինի այս տարվա ապրիլի սկզբին:

Աղբյուրը՝ Tech Crunch