Apple-ը ստեղծել է Liam ռոբոտը, որը մասնատում է օգտագործած iPhone-ները

Քիչ առաջ ընթացող միջոցառմանը Apple-ի ներկայացուցիչները նշել են, որ մտահոգված են էլեկտրոնիկայի վերամշակման և վերաօգտագործման, խնդիրներով: Այդ պատճառով ընկերությունն ստեղծել է Liam ռոբոտը, որը հատուկ նախատեսված է iPhone-ները մասերի բաժանելու համար, որպեսզի վերջիններս ուղարկվեն վերամշակման:

լիեմ1

Մասնավորապես, Appleի խոսնակներն ընդգծել են, որ Liam-ը առանձնացնում է կոլբատը և լիթիումը մարտկոցից, ոսկին և ածուխը տեսախցիկից, արծաթը, պլատինն ու ալյումինը:

լիեմ2

Բացի այն, որ ընկերությունը վերամշակման գործընթացն ավելի հետաքրքիր է դարձնում, այն փաստը որ Apple-ը ստեղծել է աշխարհի առաջին վերամշակող ռոբոտը, արդեն իսկ ինքնին հետաքրքրական է:

Աղբյուրը՝ Techcrunch