iOS-ի նոր տարբերակն արդեն հասանելի է ներբեռնման համար

iOS-ի նոր տարբերակն արդեն հասանելի է ներբեռնման համար

Հենց նոր ավարտված Let us loop you in միջոցառման ժամանակ, որն առցանց լուսաբանում էր itTrend-ը, Apple-ի ներկայացուցիչ Գրեգ Ջոսվիակը (Greg Joswiak) հայտարարեց, որ iOS 9.3-ն այսօրվանից հասանելի կլինի ներբեռնման համար:

iOS 9.3-ի օգտատերերը կստանան նոր հնարավորություններ, ինչպիսիք են, օրինակ, Night Shift էկրանի լուսավորության ռեժիմը, որը թույլ կտա հարմարեցնել էկրանի պայծառությունը և հարմարեցնել այն օգտատերերի աչքերի զգայունությանը: Այլ նոր հնարավորությունների շարքում են` TouchID-ն` գրառումների անվտանգության համար, նոր կրթական առանձնահատկությունները, Apple-ի նորությունների մասին տեղեկանալը, Apple Music-ի նոր թարմացված տարբերակը և առողջական հավելվածների ընդլայնված բազան:

Աղբյուրը` Techcrunch