Սոֆյա անունով ռոբոտը կարողանում է զրուցել մարդկանց հետ

Hanson Robotics-ի հիմնադիր Դևիդ Հենսոնը (David Hanson) ներկայացրել է մարդանման ռոբոտ, որի անունը Սոֆյա է: Այն ստեղծելիս Դևիդը ոգեշնչվել է Օդրի Հեփբերնով և իր սեփական կնոջով: Առաջին անգամ ռոբոտն ակտիվացվել է 2015թ.-ի ապրիլին:

Սոֆյան կարողանում է ցույց տալ դեմքի ավելի քան 62 արտահայտություն: Նրա աչքերի ներսում տեղադրված են տեսախցիկներ, որոնք թույլ են տալիս ռոբոտին ցուցաբերել «տեսողական կոնտակտ» մարդկանց հետ: Այն հարցին, թե նա ինչի համար է ստեղծված, Սոֆյան պատասխանում է, որ ապագայում մտադիր է սովորել, արվեստով զբաղվել, սկսել սեփական բիզնեսը, ձեռք բերել սեփական բնակարանը և նույնիսկ ընտանիք կազմել։

https://youtu.be/YohO5zoEu_w

Հենսոնն իր նպատակն է համարում ստեղծել այնքան բանական և աշխատունակ ռոբոտ, որքան մարդն է: Նրա կարծիքով՝ այդպիսի անդրոիդները կարող են աշխատել առողջապահության, կրթության և սպասարկման ոլորտներում:

Աղբյուրը՝ TJournal