Android-ի հայերեն ստեղնաշարում արդեն հասանելի է սվայփը

Android-ի հայերեն ստեղնաշարում արդեն հասանելի է սվայփը

Բոլորիս քաջ հայտնի է Android-ի ստեղնաշարային սվայփ գործիքը, որն օգտատերերին թույլ է տալիս հավաքել անհրաժեշտ տեքստը՝ ոչ թե հատ առ հատ սեղմելով տառերը, այլ սահեցնելով մատն անհրաժեշտ տառերի վրայով, ինչը թույլ է տալիս բավական ժամանակ խնայել։ Այս ֆունկցիան վաղուց արդեն հասանելի էր տարբեր լեզուների ստեղնաշարերի համար, սակայն հայատառ ստեղնաշարում մինչ այժմ բացակայում էր նման հնարավորությունը:

Նախկինում սվայփի փոխարեն հետևյալ պատկերն էր.

12726091_1082080481843517_2037495690_n

Սվայփի ոչ ակտիվ լինելը հայատառ ստեղնաշարում կապված էր Android համակարգի ծրագրային խնդրի հետ, սակայն վերջերս մի խումբ հայ երիտասարդներ դիմել էին Android-ի ծրագրավորման թիմին` ուղղելու համար այդ խնդիրը և ստացել են դրական արձագանք։