Facebook-ը կրկին միացրել է իր Safety Check-ը՝ Բրյուսելի պայթյունների կապակցությամբ

Facebook-ը կրկին միացրել է իր Safety Check-ը՝ Բրյուսելի պայթյունների կապակցությամբ

Facebook-ը միացրել է իր ապահովության ստուգման (Safety Check) ֆունկցիան Բրյուսելի համար, որտեղ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել օդանավակայանում և մետրոյի կայարանում՝ 13 մահվան ելքով և մի շարք վիրավորներով:

սֆ2

Ֆունկցիան հնարավորություն է տալիս Facebook-ում ստուգել Ձեր ընկերներին, ովքեր ապրում են Բրյուսելում կամ դրա մոտակայքում, իմանալու համար՝ արդյո՞ք նրանց վտանգ չի սպառնում:

Safety Check-ը կիրառվել է նաև 2015թ.-ի նոյեմբերին՝ Փարիզի ահաբեկչության ժամանակ: Դրանից առաջ այն օգտագործվել է Նիգերիայի և Թուրքիայի ահաբեկչությունների ժամանակ:

Աղբյուրը՝ Mashable