Bookmark Manager. էջանիշերի նոր մենեջեր՝ Chrome-ի համար

Google ընկերությունը թողարկել է Bookmark Manager-ը Chrome դիտարկչի համար, որն ավելի հեշտ և հաճելի է դարձնում էջանիշերի հետ աշխատանքը: Այն ներբեռնելուց հետո գործիքների պանելում կհայտնվի նոր սեղմակ՝ աստղիկի տեսքով: Սեղմելով վերջինիս վրա՝ կբացվի կայքն ավելացնելու մենյուն, սակայն այժմ այն ամբողջովին այլ տեսք ունի: Նայեք ստորև ներկայացված նկարներին և ինքներդ տեսեք տարբերությունը:

բուք2

բուք3

Ինչպես տեսնում եք, այժմ էջանշան ավելացնելիս բացվում է փոքրիկ Preview, և ավտոմատ լրացվում է կայքի նկարագիրը: Հնարավոր է ոչ միայն նշել էջանիշի պահպանման թղթապանակը, այլ միանգամից անցում կատարել «Էջանիշների մենեջեր»: Այնտեղ, ի դեպ, Դուք կգտնեք այլ փոփոխություններ ևս:

բուք

բուք5

Նոր մենեջերում մեկ հայացքն էլ բավական է, որպեսզի գտնեք անհրաժեշտ կայքը: Յուրաքանչյուրը ներկայացված է տեսանելի նկարով, ունի անուն և նկարագրություն: Բացի դա` հնարավոր է ցանկացած էջանիշում ավելացնել սեփական գրառումը:

Աղբյուրը՝ LifeHacker