Chuwi HiBook պլանշետը վաճառքում կհայտնվի մարտի 28-ին

Համացանցում հայտնվել է առաջին տեղեկատվությունը Chuwi HiBook անջատվող ստեղնաշարով պլանշետի պարամետրերի մասին:

Chuwi HiBook-ն ունի 10,1 դյույմ անկյունագծով էկրան՝ 1920 x 1200 պիքսել թույլատրելիությամբ և չորս միջուկանի SoC Intel Atom x5-Z8300-ով, որն աշխատում է 1,84 ԳՀց հաճախականությամբ: Օպերատիվ և ներքին հիշողության մասին տեղեկություններ դեռ հայտնի չեն:

Սարքը կկարողանա աշխատել Windows 10 և Android 5.1 օպերացիոն համակարգերով: Պլանշետն ունի 2 ամբողջական չափսերով USB, մեկ USB-C պորտ, 5 և 2 Մպ տեսախցիկներ, ինչպես նաև 6600 մԱժ տարողությամբ մարտկոց: Կարելի է նաև առանձին ձեռք բերել ստեղնաշար:

Պլանշետը վաճառքում կհայտնվի մարտի 28-ին և կարժենա 239 դոլարով:

Աղբյուրը՝ Gizchina