Facebook-ը հրաժարվել է BlackBerry-ի հետ համագործակցությունից

WhatsApp-ի՝ BlackBerry-ի համար նախատեսված տարբերակի դադարեցման մասին հայտարարությանը հաջորդեց այն, որ Facebook-ը դուրս եկավ այս օպերացիոն համակարգից: Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը և նրա մեսենջերը շուտով կդադարեն աշխատել BlackBerry օպերացիոն համակարգում, ներառյալ BB10-ում: Այս մասին ընկերությունը գրել է իր բլոգում, որ Facebook-ը որոշել է դադարեցնել իր API-ները BlackBerry-ի համար: Նրանք նույնիսկ թվիթերյան արշավ էին սկսել՝ համոզելու Facebook-ին վերանայելու իր որոշումը, սակայն՝ ապարդյուն:

WhatsApp-ը լքեց BB-ն, քանի որ ցանկանում է կենտրոնացնել իր ջանքերը այն սմարթֆոնների վրա, որոնք ամենաշատն են վաճառվում: Facebook-ն այս նույն պատճառաբանությամբ է հրաժարվել ՕՀ-ից: BlackBerry ՕՀ-ի օգտատերերը կկարողանան օգտագործել FB հավելվածը մինչև տարեվերջ:

Աղբյուրը՝ BlackBerry