Samsung Display-ը դարձել է iPhone-ի OLED էկրանների պաշտոնական մատակարարը

Samsung Display-ը դարձել է iPhone-ի OLED էկրանների պաշտոնական մատակարարը

OLED էկրանով iPhone-ը կարող է թողարկվել ավելի շուտ, քան սպասվում էր: Ներկայումս Apple-ն արդեն ունի նման էկրանների պաշտոնական մատակարար` ի դեմս Samsung-ի:

Ինչպես հաղորդում է կորեական ET News լրատվական կայքը, Samsung Display-ը և Apple-ը պայմանագիր են կնքել օրգանիկ լուսադիոդների հիմքով աշխատող էկրանների մատակարարման համար: Կանխատեսվում է, որ հարավկորեական ընկերությունը կապահովի Apple-ի արտադրանքի 50-80 տոկոսը, իսկ մնացած մասի համար պայքար կմղեն LG Display-ը, Japan Display-ը և Sharp-ը:

OLED display 1

Ըստ DispleyMate ընկերության նախագահ Ռայմոնդ Սոնեյրի` Samsung Display-ը կկարողանա տարեկան մատակարարել մինչև 75 մլն. OLED էկրան Apple-ին , ինչը կազմում է վերջինիս արտադրողականության մեկ երրորդը միայն:

Ի սկզբանե հայտարարվել էր, որ OLED էկրանով iPhone-ները կթողարկվեն 2018-ին, սակայն այժմ շշուկներ են տարածվում, որ դա հնարավոր է՝ լինի 2017-ին և նույնիսկ` այս տարվա երկրորդ կեսին:

Աղբյուրը` ET News

Բաժիններ: Աշխարհ, Մոբայլ