Սիներջի ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ ուսանողների համար

Սիներջի ընկերությունը ապրիլի 18-22-ը հրավիրում է ծրագրավորման կամ տեխնիկական ֆակուլտետների ուսանողներին վարպետաց դասընթացների: Մեկ շաբաթ շարունակ ուսանողները հնարավորություն կունենան ունկնդրելու և շփվելու ոլորտում կայացած փորձառու մասնագետների հետ հետևյալ թեմաներով՝

– Java-ն որպես ծրագրավորման լեզու,

– Ինչպես գրել մաքուր կոդ,

– RDBMS համակարգեր, MS SQL Server և Oracle,

– Front-end ծրագրավորում,

– Վեբ ծրագրավորման արդի մարտահրավերները,

– UX,

– Version controls (GIT, SVN),

– Software Architecture:

Հանդիպումներից մեկի ժամանակ ուսանողները նաև կծանոթանան Սիներջի ընկերության ամենամյա ՏՏ ամառային դպրոցի գործունեությանը, ընդունելության չափանիշներին և հետագայում ընկերությունում աշխատանք ձեռք բերելու հեռանկարներին:

Վարպետաց անվճար դասընթացներին դիմելու համար, խնդրում ենք դիմել այստեղ՝ http://bit.ly/1TI2IrM :