Vernee Thor սմարթֆոնը կարժենա ընդամենը 130 դոլար

Vernee ընկերությունը մտադիր է թողարկել սմարթֆոն, որը վավերացված կլինի Uber ընկերությոան կողմից: Իսկ այժմ համացանցում են հայտնվել իրական լուսանկարներ և տեղեկատվություն Vernee Thor-ի գնի մասին:

վերնե

Vernee Thor-ը կունենա հինգ դյույմանի էկրան՝ 1280 x 720 պիքսել թույլատրելիությամբ, որը պատված կլինի 2.5D պաշտպանիչ շերտով: Բացի այդ՝ սմարթֆոնի կազմի մեջ կմտնի միաբյուրեղ MT6753 համակարգը՝ 3 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողությամբ: Հեռախոսի կափարիչը կլինի ռետինապատ: Տեսախցիկները կունենան 13 և 5 Մպ թույլատրելիություն, մարտկոցի հզորությունը կկազմի 2800 մԱժ և կունենա արագ վերալիցքավորման հնարավորություն:

Android 6.0 օպերացիոն համակարգով աշխատող սարքը վաճառքում կհայտնվի ապրիլին և կարժենա 130 դոլար:

Աղբյուրը՝ Gizchina