Google-ը վիրտուալ ստեղնաշար է պատրաստում iOS-ի համար

Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ Google ընկերությունը տվյալ պահին զբաղվում է վիրտուալ ստեղնաշար պատրաստելով iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար:

Հավելվածի մշակումն արդեն մի քանի ամիս է ընթացքի մեջ է, ավելին՝ Google-ի աշխատակիցներն արդեն անցել են ներքին փորձարկման փուլ: Տվյալ պահին չկա հստակ տեղեկություն այն մասին, թե երբ կթողարկվի այս հավելվածը և կթողարկվի՞ այն առհասարակ:

Ինչ վերաբերում է ֆունկցիոնալ հնարավորություններին, ապա ստեղնաշարը թույլ կտա տեքստեր հավաքել՝ էկրանից մատը չկտրելով, Google-ի միջոցով նկարներ փնտրել տարբեր ֆորմատներով՝ ներառյալ GIF, ինչպես նաև, արագ անցում կատարել համացանցային որոնման՝ առանձին սեղմակի օգնությամբ:

Apple-ի և Google-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը:

Աղբյուրը՝ The Verge