Xiaomi-ն ներկայացրել է Mi TV 3S Android-հեռուստացույցների նոր սերիան

Xiaomi ընկերությունը ներկայացրել է Mi TV 3S հեռուստացույցների նոր սերիան, որը ներառում է երկու մոդելներ՝ 65 դյույմանոց կոր էկրանով Mi TV 3S-ը և 43 դյույմանի հարթ էկրանով Mi TV 3S-ը:

65 դյույմանոց կոր հեռուստացույցն ունի Samsung էկրան՝ 4K (3840 x 2160) թույլատրելիությամբ: Հիմքում ընկած է Mstar 6A928 պրոցեսորը՝ 2 ԳԲ օպերատիվ և 8 ԳԲ ներքին հիշողությամբ: Ունի Wi-Fi (802.11) և Bluetooth 4.1: Նշենք, որ սմարթ-միջուկը գտնվում է Mi TV առանձին բլոկում՝ ակուստիկ համակարգով, որի գինը ներառված է Xiaomi Mi TV 3S-ի գնի մեջ:

43 դյույմանոց հարթ Mi TV 3S-ն ունի LG / AU Optronics էկրան՝ Full HD (1920 x 1080 պիքսել) թույլատրելիությամբ: Հեռուստացույցի հաստությունը հասնում է 10,9 մմ-ի: Հիմքում ընկած է Mstar 6A908 պրոցեսորը` 1 ԳԲ օպերատիվ և 8 ԳԲ ներքին հիշողությամբ: Ունի Wi-Fi (802.11) և Bluetooth 4.0:

Երկու հեռուստացույցներն էլ աշխատում են Android MIU համակարգով: Mi TV 3S-ը նախնական պատվերի համար հասանելի է 1390 դոլարով, իսկ 43 դյույմանի հարթ Mi TV 3S-ը՝ 278 դոլարով: Չինաստանում առաքումները կսկսեն մարտի 31-ից:

Աղբյուրը՝ Xiaomi