YouTube-ը ցանկանում է գործարկել ուղիղ հեռարձակման իր գործիքը

YouTube-ը ստեղծել է ուղիղ հեռարձակման լիովին նոր գործիք, որը կոչվում է YouTube Connect: Սա առայժմ ոչ պաշտոնական լուր է, սակայն եթե դա այդպես է, ապա YouTube-ը լուրջ մրցակից է դառնում ոչ միայն Facebook-ի, այլ նաև Periscope-ի, Meerkat-ի և ուղիղ հեռարձակում ապահովող այլ հարթակների համար:

VentureBeat լրատվական կայքի հաղորդմամբ՝ YouTube Connect-ը նման կլինի Persicope-ի և Facebook-ի ուղիղ հեռարձակման գործիքներին:

Օգտատերը պետք է մուտք գործի իր YouTube-յան պրոֆիլ Google-ի միջոցով  և միանգամից հնարավորություն կունենա ուղիղ հեռարձակում ապահովել սեփական բջջայինից: Օգտատերերը հնարավորություն կունենան նաև հետևել իրենց ընկերների վերջին հեռարձակումներին, ինչպես նաև շփվել նրանց հետ հեռարձակման ժամանակ։

Աղբյուրը` Mashable