IBM-ը Ֆրանսիայում նոր հետազոտական կենտրոն է բացում

IBM-ը Ֆրանսիայում նոր հետազոտական կենտրոն է բացում

IBM ընկերությունը հայտարարել է Նիցայում Bluemix Garage բացելու մասին:  Այս նոր կենտրոնի նպատակն է աջակցել տեղի հետազոտողներին նոր սերնդի ամպային հավելվածների ստեղծման հարցում: Սա արդեն թվով չորրորդ «ավտոտնակն» է, որում համախմբված են ղեկավարներ, դիզայներներ, հետազոտողներ, որոնք համագործակցում են IBM-ի փորձագետների հետ IBM Cloud տեխնոլոգիաների ներդրման հարցում: Նիցայից բացի՝ նման «ավտոտնակներ» կան Սան Ֆրանցիսկոյում, Տորոնտոյում և Լոնդոնում:

Նիցայի «ավտոտնակը» կլինի Լոնդոնյան կենտրոնի յուրովի կրկնօրինակը: Այն կսպասարկի եվրոպական շուկայի պատվիրատուներին, որոնց թիվն, ըստ պաշտոնական տեղեկությունների, հասնում է մինչև 1.6 միլիոնի:

IBM Bluemix տեխնոլոգիաների կիրառմամբ ամսական ստեղծվում է ավելի քան 120.000 հավելված, ինչը դարձնում է այն ամպային պահուստներից աշխարհում ամենամեծը: Այս տեխնոլոգիան հիմված է բաց սկզբունքների վրա և ներառում է ավելի քան 140 աշխատանքային գործիք և ծառայություն, որոնց օգնությամբ հնարավոր է վերլուծել ահռելի մեծ ծավալի ինֆորմացիա, կիրառել Watson արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները և այլն: Նոր ավտոտնակը տեղակայված կլինի European Business Innovation Center (BIC) բիզնես կենտրոնում, որը հանդիսանում է տարածաշրջանի ամենամեծ ինկուբատորը երիտասարդ ընկերությունների համար:

Աղբյուրը` IBM