Google ընկերությունը ստեղծում է սարք, որը կարող է մրցակցել Amazon Echo ձայնային ինտերֆեյսով ակուստիկ համակարգի հետ: Հիշեցնենք, որ անլար ինտերֆեյսով սարքը նախատեսված է հոսքային աուդիո հեռարձակման համար, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին հիշեցնելու, նորություններ և եղանակի տեսություն հաղորդելու, նույնիսկ օգտատիրոջ հարցերին պատասխանելու համար։
Անձնական օգնականը, որը ստեղծում են Google-ի մասնագետները, նույնպես կունենա ձայնային ինտերֆեյս: Ավելի վաղ ենթադրվում էր, որ նման սարք կարող են պատրաստել Nest Labs ընկերության մասնագետները, որը գնվել է Google-ի կողմից 3,2 մլրդ դոլարով 2014թ.-ի սկզբին: Սակայն, ըստ վերջին տվյալների, Nest-ը կրկին անգամ խախտել է իր նոր արտադրանքների ստեղծման գրաֆիկը, ինչի պատճառով ծրագիրը հայտնվել է ուրիշի ձեռքերում:
Աղբյուրը՝ The Information