Google-ը Կուբայում բացել է առաջին ինտերնետ-ստուդիան

Կուբա կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր տեղի բնակչությանն ապահովել կղզին ավելի հասանելի ինտերնետով, որի համար պատասխանատու կլինի Google-ը:

Որոնողական հսկայից բավականին ժամանակ պահանջվեց, որպեսզի կատարի իրեն վստահված պարտականությունը: Museo Orgánico Romerillo թանգարանում բացվեց առաջին Google ստուդիան, որտեղ տեղադրված են խրոմբուքներ, ինչպես նաև Cardboard սաղավարտներ:

Google-ն առաջարկում է ինտերնետ կապի միացում մինչև 70 Մբիտ/ժ արագությամբ, ինչը մոտ 70 անգամ գերազանցում է Կուբայի ինտերնետի միջին արագությանը: Ստուդիան աշխատում է ամեն օր՝ առավոտվա ժամը 7-ից մինչ կեսգիշեր և կարող է սպասարկել մինչև 40 մարդու միաժամանակ:

Աղբյուրը՝ TechInsider