Snapdragon 652-ով և 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ HTC 10-ը կարժենա 585 դոլար

Նոր HTC 10 սմարթֆոնը շուկայում կներկայացվի նվազագույնը երեք տարբերակներով:  Համեմատաբար ամենահամեստ տվյալներով տարբերակը կունենա Snapdragon 652 միաբյուրեղ համակարգ, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և 16 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև microSD քարտի հնարավորություն: Նրա գինը կկազմի մոտ 585 դոլար:

HTC 10-ի այն տարբերակը, որը կստանա SoC Snapdragon 820, 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն, կարժենա մոտ 770 դոլար: Նախորդ՝ նույն միաբյուրեղ համակարգով տարբերակը, 4 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ, կարժենա մոտ 900 դոլար:

HTC 10-ի անոնսը կկայանա ապրիլի 12-ին, իսկ Թայվանում վաճառքը կմեկնարկի ապրիլի 15-ին:

Աղբյուրը՝ Phone Radar Gizmochina