OS X-ի և Linux-ի լավագույն տորենտ- ծրագիրը թողարկվել է Windows-ի համար

Տորենտների ներբեռնման համար նախատեսված Transmission ծրագիրն այսուհետ հասանելի է նաև Windows-ի համար: Անվճար ծրագիրն ունի փոքր ծավալ, աշխատանքի բարձր արագություն և գովազդի բացակայություն:

տռանս2

Transmission-ի՝ Linux-ի և OS X-ի համար նախատեսված տարբերակները գոյություն ունեն արդեն ավելի քան տասը տարի, ծրագիրը համարվում է այդ հարթակներում տորենտների ներբեռման համար ամենահինն ու ամենաշատ օգտագործվողը:

Transmission-ի Windows տարբերակը գրեթե չի տարբերվում Mac-ի և Linux-ի տարբերակներից՝ ունի նույն մինիմալիստական ինտերֆեյսը և բոլոր անհրաժեշտ ֆունկցիաները՝ տորենտ-ֆայլերի հետ աշխատելու համար: Պաշտոնական կայքում հղումը կհայտնվի, երբ պատրաստ կլինի Windows-ի համար նախատեսված հաջորդ, ավելի կայուն տարբերակը:

Աղբյուրը՝ TorrentFreak