Microsoft-ը Չինաստանի համար Windows 10-ի հատուկ տարբերակ է ստեղծել

Microsoft-ը Չինաստանի համար Windows 10-ի հատուկ տարբերակ է ստեղծել

Չնայած այն բանին, որ երկրների մեծ մասում Windows 10-ը լայն հաջողություն ունի, Չինաստանում այն այդքան էլ լավ չի վաճառվում: Այս խնդիրը լուծելու համար Microsoft-ը մասնաճյուղ է հիմնել Չինաստանում, որը զբաղվում է Չինաստանի կառավարության և որոշ այլ պետական հիմնարկությունների համար Windows 10-ի լիցենզավորման, տարածման և օպտիմիզացիայի հարցերով:

Պեկինյան Caixin թերթի հաղորդմամբ՝ ընկերությունը նույնիսկ ստեղծել է Windows 10-ի նոր տարբերակ` հատուկ չինական կառավարության համար՝ հույս ունենալով, որ դա կնպաստի ՕՀ-ի տարածմանն ասիական շուկայում:

ՕՀ-ի չինական տարբերակը կոչվում է Windows 10 Specially-provided Edition և տրամադրվում է ավելի քիչ հավելվածներով, սակայն անվտանգության և կառավարման տեսանկյունից ավելի մեծ թույլտվությամբ, որպեսզի համապատասխանի չինացի օգտատերերի պահանջներին:

Աղբյուրը` Myce