Instagram-ում հայտնվել է մեկ րոպեանոց տեսահոլովակներ տեղադրելու հնարավորություն

Instagram հավելվածում արդեն կարելի է հրապարակել 60 վայրկյան տևողությամբ տեսահոլովակներ: Նախկինում հնարավոր էր հրապարակել միայն 15 վայրկյան տևողությամբ տեսահոլովակներ: Այսպիսի հնարավորություն կստանան iOS և Android ՕՀ-ի օգտատերերը, սակայն սկզբում միայն սահմանափակ թվով օգտատերեր, իսկ մոտ ապագայում այս հնարավորությունը կստանան բոլորը:

Instagram 2

Ի սկզբանե մեկ րոպեանոց տեսահոլովակներ կարող էին հրապարակել միայն գովազդատուները: Այդ ժամանակ տեսահոլովակների վրա հնարավոր էր տեղադրել 13 ֆիլտրերից որևէ մեկը, սակայն դրանց թիվը պարբերաբար շատացավ, և հայտնվեց նաև տեսահոլովակը դանդաղեցնելու հնարավորությունը: Այնուհետև ավելացավ նաև դիտումների քանակի հաշվիչը, որը թույլ է տալիս օգտատերերին տեսնել, թե որքան մարդ է դիտել իրենց տեսահոլովակները:

Աղբյուրը` Vaenturebeat