Կերամիկական կաղապարով Xiaomi Mi 5 Pro-ն դիմակայել է մի շարք փորձությունների

Xiaomi Mi 5 Pro-ի տարբերակող առանձնահատկություններից մեկը նրա ետնային պանելի կերամիկական կաղապարն է, որի ստեղծման համար օգտագործվում է հատուկ տեխնոլոգիական գործընթաց՝ բաղկացած 16 էտապից:

Xiaomi ընկերությունը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ Xiaomi Mi 5 Pro-ին ենթարկում են բոլոր հնարավոր փորձություններին: Այն փորձում են խազել խարտոցով ու նույնիսկ սղոցով: Ակնհայտ է, որ տեսահոլովակում այդքան էլ ջանք չեն թափում, որպեսզի վնասեն հեռախոսը, սակայն սմարթֆոնների մեծամասնությունը հաստատ չէին դիմանա այս փորձություններին և ամենաթեթև միջամտությունից հեշտությամբ կկորցնեին գոնե արտաքին տեսքը:

Աղբյուրը՝ Gizmochina