Yahoo-ն վաճառքի է հանվել

Yahoo-ն վաճառքի է հանվել

Ամենահին որոնողական համակարգերից մեկը հանվել է վաճառքի: Yahoo-ն առաջին անգամ չէ, որ վաճառքի է հանվում, սակայն այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է:

Wall Street Journal ամսագրի տվյալներով՝ Yahoo-ն իր հավանական գնորդներին նամակ է ուղարկել` խնդրելով մինչև այս տարվա ապրիլի 11-ը տեղեկացնել ընկերությանը, թե իր որ ակտիվներն են նրանք ցանկանում գնել և որքան են պատրաստ վճարել դրանց համար: Խոսքը գնում է Yahoo Mail-ի, Yahoo News-ի և Yahoo որոնողական համակարգի մասին: Ընկերության ակտիվների հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել արդեն 40 ընկերություն, ներառյալ Verizon-ը, AT&T-ն և Time Incorporated-ը:

Հիշեցնենք, որ 2008-ին Microsoft-ը ցանկություն էր հայտնել գնելու Yahoo-ն 44 մլրդ ԱՄՆ դոլարով, սակայն ընկերության հիմնադիր Ջերի Յանգը հրաժարվել էր այդ գործարքից, ինչի համար էլ նրան հեռացրել են գլխավոր տնօրենի պաշտոնից: Կարելի է ասել, որ, ըստ էության, Yahoo-ի պատմությունը ավարտվեց 2010-ին, երբ այն հրաժարվեց իր օրիգինալ որոնողական ալգորիթմից և անցում կատարեց Microsoft-ի կողմից ստեղծված Bing ալգորիթմին:

Այս ամենից հետո ընկերության գործերը մի որոշ ժամանակով լավ ընթացան, երբ գլխավոր տնօրեն նշանակեցին Google-ի նախկին փոխտնօրեն Մարիսա Մեյերին: Նա խոստացավ փրկել ընկերությանը ֆինանսական կործանումից և որոշ քայլեր ձեռնարկեց այդ ուղղությամբ:

Yahoo 2

Այս ընթացքում Yahoo-ն ձեռք բերեց ավելի քան 40 տարբեր ընկերություններ, այդ թվում` Summly, Tumblr, Qwiki, Blink և այլն, սակայն այս քայլերը լուրջ առաջխաղացման չհանգեցրին:

Անցած տարի ընկերությունը հայտարարեց ավելի քան 4.5 մլրդ դոլարի կորստի մասին, և այժմ այն կրկին հանվել է վաճառքի: Որոշ փորձագետներ Yahoo-ի ակտիվները գնահատում են մոտավորապես 3.5 մլրդ ԱՄՆ դոլար:

Աղբյուրը` Vesti