Xiaomi-ն ստեղծել է բրինձ եփող խելացի կաթսա

Xiaomi-ն ստեղծել է բրինձ եփող խելացի կաթսա

Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր Mi Ecosystem բրենդը (չինարեն MiJia), որը ներառում է տարբեր կենցաղային պարագաներ: Այս բրենդի առաջին սարքը MiJia Induction Heating Pressure Rice Cooker սարքն է, որը բրինձ եփող խելացի կաթսա է:

Այն ունի անլար Wi-Fi կապ և ղեկավարվում է սմարթֆոնով՝ հատուկ հավելվածի միջոցով: Օգտատերը կարող է կարգավորումները կառավարել ինքնուրույն և սկանավորել բրնձի տուփի վրայի շտրիխ կոդը, որպեսզի հավելվածն ինքը ընտրի տվյալ տեսակի բրինձը պատրաստելու կատարյալ եղանակ: Տվյալ համակարգն ունի ավելի քան 200 ապրանքանիշ բրինձ և ավելի քան 2450 պատրաստման ռեժիմ:

Mi Induction Heating Pressure Rice Cooker-ի գինը կազմում է 153 ԱՄՆ դոլար: Չնաստանում վաճառքը կմեկնարկի ապրիլի 6-ից:

Աղբյուրը՝ Xiaomi