Tesla Model 3` ամենահասանելի էլեկտրամեքենան

Tesla Motors-ի հիմնադիր Էլոն Մասկը ներկայացրել է երկար սպասված բյուջետային Model 3-ը, որն արդեն հասանելի է նախնական պատվերների համար:

Իհարկե, չեն բացահայտվել ավտոմեքենայի բոլոր տեխնիկական առանձնահատկությունները, բայց արդեն կարելի է պատկերացում կազմել վերջինիս մասին:

Հայտարարվել է, որ մեկ լիցքավորմամբ Model 3-ը կկարողանա անցնել գրեթե 340 կմ ճանապարհ, իսկ այն լիցքավորելու համար վարորդները կարող են օգտվել Supercharger լիցքավորման կայաններից, որոնք արագ տեմպերով տարածվում են:

100 կմ/ժ արագություն ավտոմեքենան զարգացնում է ընդամենը 6 վայրկյանում: Ավտոմեքենայի դիմացի և ետևի մասերում գտնվում են բեռնախցիկներ, քանի որ այն չունի ավանդական ներքին այրման շարժիչ:

Ավտոմեքենայի մեջ կարող են շատ հանգիստ տեղավորվել մինչև 5 ուղևոր: Ավելի մեծ ուշադրության է արժանացել ավտոմեքենայի անվտանգությունը: Մասկը հայտարարել է, որ ավտոմեքենան կարող է վաստակել հինգ աստղերից հինգը` բոլոր տեսակի անվտանգության թեստերի ժամանակ:

Արդեն ընդունվել է ավելի քան 115.000 պատվեր: Ավտոմեքենան կարժենա 35.000 ԱՄՆ դոլար: Նախնական պատվերի արժեքն է 1000 ԱՄՆ դոլար:

Մեքենայի արտադրությունը պլանավորվում է սկսել 2017-ին, սակայն նախնական պատվերների մեծ քանակի պատճառով, գնորդները կկարողանան վայելել իրենց Model 3-ը 2018-ին ոչ շուտ:

Առայժմ հայտնի է նաև, որ ավտոմեքենան կունենա մի քանի տարբերակ: Ընկերության ներկայացուցիչները խոստանում են մոտ ապագայում ներկայացնել այլ մանրամասներ:

Աղբյուրը` Engadget