Long-CZ J8-ը հավակնում է դառնալ ամենափոքր բջջային հեռախոսներից մեկը

Մինչ մի շարք արտադրողներ աստիճանաբար մեծացնում են իրենց սմարթֆոնների էկրաններն ու զարգացնում պարամետրերը, մյուսները փորձում են էլեկտրոնային պարունակությունը տեղավորել հնարավորինս փոքր կաղապարում: Նման մոդելներից է Long-CZ J8-ը։

մինի1

Այն փաստացիորեն հավակնում է դառնալ շուկայում ամենափոքր հեռախոսներից մեկը: Սարքի չափսերը կազմում են ընդամենը 68 × 23 × 11 մմ, իսկ քաշը՝ 18 գրամ: Սարքն ունի փոքրիկ ստեղնաշար և 0,66 դյույմ OLED էկրան:

Հեռախոսն ունի Mediatek չիպ, Bluetooth 3.0 անլար կապի ադապտեր, լիցքավորման Micro-USB պորտ և microSIM-ի հնարավորություն: Աշխատում է GSM 850/900/1800/1900 ՄՀց բջջային կապերում:

մինի3

Սարքը կարող է իրականացնել Bluetooth ականջակալների և FM ռադիոյի ֆունկցիա: Աշխատանքի ժամանակը մեկ լիցքավորման դեպքում հասնում է մինչև 5 ժամ: Սարքը կարելի է ձեռք բերել համացանցային մանրածախ վաճառքի միջոցով, մոտ 25 դոլարով:

Աղբյուրը՝ CNXSoft