Ապագայում օդանավերի նստատեղերը կհամալրվեն էկրաններով

Ուղևորափոխադրող ընկերությունները և հատկապես օդային ուղևորափոխադրողները, վերջին ժամանակներում սկսել են թույլատրել օդանավերում օգտագործել բջջային սարքավորումներ, սմարթֆոնների և այլն: Որոշ ընկերություններ նույնիսկ իրենց օդանավերում անվճար տրամադրում են iPad-ներ:

Այս ամենը հաշվի առնելով՝ Digital Sky ընկերությունը մշակել է նոր տեսակի նստատեղեր, որոնք ուղևորներին առաջարկում են 21.3 դյույմ անկյունագծով ներկառուցված էկրաններ` անմիջապես նստատեղի առջևում, դիմացի նստատեղի ետին մասում: Այս նստատեղերը կոչվում են Thales և դրանց մեջ ներկառուցված էկրանների միջոցով հնարավոր է դիտել տեսահոլովակներ, ծանոթանալ օդանավում առաջարկվող ուտեստներին, խմիչքներին և այլն:

Նման նստատեղերը բավականին հասանելի են գնային առումով և կարող են հայտնվել նաև էկոնոմ դասում, սակայն այդ պարագայում տոմսերի գները կարող են բարձրանալ: Ընկերությունը նման խնդիրների լուծումներ է փնտրում և շատ հնարավոր է, որ  մոտ ապագայում այս ֆուտուրիստական նստատեղերը դառնան իրականություն:

Աղբյուրը` Engadget