Հրապարակվել են Nokia A1-ի նոր լուսանկարներ

Nokia-ի և Microsoft-ի միջև կնքված համաձայնագիրը, ըստ որի` Nokia-ն իրավունք չուներ սմարթֆոններ արտադրել սեփական անվան տակ, լրացել է այս տարվա հունվարի մեկին, իսկ փետրվարի վերջին Nokia-ի գլխավոր տնօրեն Ռաջիվ Սուրին (Rajeev Suri) հայտարարեց, որ ընկերությունը չի շտապում և նոր գործընկեր է փնտրում, որը կօգնի վերականգնել վերջինիս երբեմնի հեղինակությունը:

Այժմ համացանցում հայտնվել են Nokia-ի նոր սմարթֆոնի լուսանկարները: Սարքն աշխատում է Android ՕՀ-ով:

Ակնկալվում է, որ սարքը կստանա 5.5 դյույմ անկյունագիծ ունեցող էկրան՝ 1920 х 1080 պիկսել թույլատրելիությամբ և Snapdragon 652 պրոցեսորով: Պատյանը պատրաստված կլինի պլաստիկից:

Մնում է միայն հավելել, որ տվյալ լուսանկարների հավաստիությունը դեռևս չի հաստատվել, և դրանք կարող են լինել որևէ երկրպագուի կողմից ստեղծված լուսանկարներ:

Աղբյուրը` Android Authority