Carrd-ը կօգնի արագորեն պատրաստել այցեքարտ-կայքեր

Եթե Ձեզ անհրաժեշտ է հասարակ և գեղեցիկ կայք` Ձեր մասին ինֆորմացիան այնտեղ տեղադրելու համար, ապա Carrd-ի շնորհիվ Դուք կարող եք բառացիորեն 10 րոպեում պատրաստել այն:

Բիլ Գեյթսը դեռ վաղուց ասել է. «Եթե Ձեր բիզնեսը չկա համացանցում, ապա Դուք չկաք բիզնեսում», սա մեր օրերում արդարացիորեն ճշմարիտ է հնչում: Այսօր գրեթե բոլոր ոլորտներում ձեռներեցներն ունեն իրենց սեփական կայքերը և Facebook-յան էջերը:

Սակայն,ոչ բոլոր ձեռներեցները կարող են իրենց թույլ տալ օգտվել պրոֆեսիոնալ ծրագրավորողի ծառայություններից և, անկեղծ ասած, ոչ բոլորը ունեն դրա կարիքը: Շատ դեպքերում անհրաժեշտ է ունենալ մեկ էջանոց այցեքարտ-կայքեր, որոնցում կնշվի միայն ամենաանհրաժեշտ ինֆորմացիան բիզնեսի մասին: Carrd-ը տալիս է նման կայքեր ստեղծելու հիանալի հնարավորություն:

Carrd 2

Այս ծառայության շնորհիվ հնարավոր է ստեղծել գեղեցիկ մեկ էջանոց կայք: Դրա համար նախևառաջ անհրաժեշտ է ընտրել առաջարկվող տարբերակներից որևէ մեկը. դրանք շատ չեն, սակայն առաջարկվող բազմաթիվ գործիքների շնորհիվ դրանք հնարավոր է հարմարեցնել սեփական նպատակներին:

Դրանից հետո Ձեր առջև կբացվի նոր պատուհան, որը լիովին դատարկ է և այն անհրաժեշտ է լրացնել համապատասխան ինֆորմացիայով:

Carrd 3

Դա անելը շատ հեշտ է: Ներբեռնում ենք ֆոնային լուսանկարը, այնուհետև կարգավորում ենք տեքստային բաժինը և կայքը միանգամից վերափոխվում է: Նորաթուխ կայքում հնարավոր է տեղադրել նաև տեսահոլովակներ:

Երբ Դուք կհամարեք, որ Ձեր կայքը պատրաստ է, ապա կարող եք ստուգել վերջինիս աշխատանքը: Դա հնարավոր է անել հատուկ կոճակի շնորհիվ: Այս ամենն անելուց հետո կարող եք պահպանել Ձեր արած փոփոխությունները և հրապարակել կայքը, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել և ընտրել Ձեր կայքի դոմենային անունը:

Carrd 1

Ծառայության վճարովի տարբերակից օգտվելու դեպքում առաջարկվում են հավելյալ որոշ արտոնություններ:

Ահա այս ծառայության միջոցով պատրաստված մի կայքի օրինակ:

Աղբյուրը` Lifehacker