Thino շարժական մարտկոցը լիցքավորում է բջջայինը երեք անգամ ավելի արագ

Thino ընկերությունը դեռ այս տարվա փետրվարին ցուցադրել էր համանուն շարժական մարտկոցը, որի հիմնական առանձնահատկությունը դրա անհավանական արագ լիցքավորումն էր, որը 3 անգամ գերազանցում է իր մրցակիցների լիցքավորման արագությանը:

Այժմ սարքի ստեղծողները փորձում են գումար հավաքել Indiegogo կայքի շնորհիվ` սարքի արտադրությունը սկսելու համար: Նրանք պլանավորում են հավաքել առնվազն 20.000 ԱՄՆ դոլար: Սարքի արժեքը կլինի 39 ԱՄՆ դոլար:

Սարքը պատրաստված է այնպես, որ այն հարմար լինի կրել գրպանում: Այն հնարավոր է օգտագործել որպես բանալիների ամրակ և այդպիսով միշտ ունենալ ձեռքի տակ:

Ներկառուցված մարտկոցի ծավալը 480 ՄԱ/ժ է, ինչը թույլ է տալիս ապահովել սմարթֆոնը 2 ժամ հավելյալ աշխատանքով:

Սարքը կարող է կիրառվել նաև որպես լիցքավորիչ: Այն հնարավոր է բացել և օգտագործել որպես լիցքավորման լար, որն ունի մի շարք առավելություններ. համակարգչին միացած լինելու դեպքում այն չի թողնում, որ դրա վրա երևա բջջայինի միջի ինֆորմացիան՝ միաժամանակ օպտիմալացնելով լիցքավորման ընթացքը:

Սաքրը հասանելի է  Lightning, USB-C և Micro USB պորտերով:

https://www.youtube.com/watch?v=mNOMbqjZGqg

Աղբյուրը` Indiegogo