Android-ը պատրաստվում է Apple-ից «գողանալ» վերջինիս առանցքային տեխնոլոգիաներից մեկը

Google-ը լրջորեն մտածում է այն մասին, որ Apple-ի կողմից ստեղծված Swift ծրագրավորման լեզուն, որը նախատեսված է բջջային հավելվածներ ստեղծելու համար, կիրառի Android ծրագրեր ստեղծելու համար:

Եթե նման բան տեղի ունենա, ապա ծրագրավորողներին ավելի հեշտ կլինի ստեղծել Android հավելվածներ, ինչպես նաև փոխանցել դրանք iOS-ից դեպի Android համակարգ: Քանի որ Swift-ը թողարկվել է որպես բաց հասանելիություն ունեցող հավելված, ապա իրավաբանական տեսանկյունից դրա Android կիրառման հետ ոչ մի խնդիր պետք է որ չառաջանա:

Ներկայումս Android-ի հիմնական ծրագրավորման լեզուն Java-ն է: Այս փաստը բավականին գլխացավանք է առաջացնում Google-ի համար` կապված դրա արտոնագրային իրավունքների հետ: Oracle ընկերությունը, որը Java-ի ստեղծողն է, իր կրած վնասները գնահատում է ինը միլիարդ ԱՄՆ դոլարի չափով:

Աղբյուրը` The Next Web