Facebook-ը փորձարկում է եղանակի հաղորդման նոր ֆունկցիան

Facebook-ը փորձարկում է եղանակի հաղորդման նոր ֆունկցիան

Եթե Դուք Ձեր օրը սկսում ենք Facebook-ի բջջային հավելվածով, ապա հաղորդենք ուրախալի մի նորություն: Այսուհետ Facebook-ն իր նորությունների լրահոսում օրական մի քանի անգամ կհայտնի եղանակի տեսությունը: Այս նոր ֆունկցիան հասանելի է թե´ Android, և թե´ iOS ՕՀ-ի համար:

Facebook weather 2

Սեղմելով լրահոսում հայտնված եղանակի տեսության հղման վրա` օգտատիրոջ առջև կբացվի նոր պատուհան, որտեղ կցուցադրվի եղանակի ավելի մանրամասն տեսությունը, օրվա առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը և այլն:

Նոր պատուհանի ներքևում կերևա ևս մեկ հղում, որի վրա սեղմելով` օգտատերը կհայտնվի Weather.com կայքում, որտեղ ավելի մանրամասն տեղեկավություն կտրամադրվի նրա գտնվելու վայրի եղանակի մասին:

Աղբյուրը` The Next Web