Blackview R7 սմարթֆոնը գնահատվել է 160 դոլար

Անցած տարվա վերջին Blackview ընկերությունը ներկայացրեց իր նոր Blackview R7 սմարթֆոնը, և որոշ աղբյուրներ այն ժամանակ հայտարարեցին, որ դրա գինը շատ գայթակղիչ կլինի գնորդների համար:

 

Այժմ պարզ է, որ Blackview R7-ի գինը կկազմի 160 ԱՄՆ դոլար: Ընկերությունը գնորդներին առաջարկում է ժամանակակից սարք, որն ունի SoC MediaTek Helio P10 պրոցեսոր, 5.5 դյույմ անկյունագիծ ունեցող էկրան` 1920 х 1080 թույլատրելիությամբ, ծածկված 2.5D ապակով, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և 32 ԳԲ ներքին հիշողություն, նախատեսված է  նաև հիշողության քարտ տեղադրելու հնարավորությունը` մինչև 128 ԳԲ տարողունակությամբ:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկի թույլատրելիությունը 13 ՄՊ է, իսկ դիմայինինը` 5 ՄՊ: Սարքի պատյանն ամբողջությամբ երկաթից է: Սարքը համալրված է նաև դեկտիլոսկոպիկ սենսորով, որը կարող է ճանաչել օգտատերի մատնահետքը ցանկացած անկյան տակ: Սարքի մարտկոցի տարողունակությունը 3500 մԱԺ է, իսկ ՕՀ-ը` Android 6.0:

Աղբյուրը` Gizchina