Հավելված, որը կօգնի դառնալ Instagram-ի առաջատար օգտատերերից մեկը

Եթե Դուք նախանձախնդրությամբ եք նայում Instagram-ում հրապարակվող լավագույն նկարներին, ապա Hippo Pics հավելվածը հենց Ձեզ համար է:

Հավելվածը, որը հասանելի է միայն iOS-ում, թույլ է տալիս կապ հաստատել Instgaram-ի առաջարկած լավագույն նկարների հեղինակների հետ: Դուք կարող եք և՛ համագործակցել նրանց հետ, որպեսզի նրանք օգնեն Ձեզ մշակել Ձեր նկարները, և՛ սովորել այլ մարդկանցից նրանց օգտագործած հնարքները, որպեսզի ինքներդ մշակեք Ձեր լուսանկարները:

Հավելվածը ներբեռնելուն պես Դուք կկարողանաք աշխատել հավելվածի փորձագետների հետ և կտեսնեք նրանց՝ նկարների մշակման տեխնոլոգիան:

Սակայն Hippo Pics-ը չի ընդունում սելֆիներ, ուտելիքի նկարներ, ինչպես նաև նկարներ, որոնց հեղինակը Դուք չեք: Հայացք գցելով հավելվածի նկարներին՝ կհասկանաք, թե ինչ ֆորմատի նկարներ է պահանջում հավելվածը, օրինակ՝ բնություն, ճարտարապետություն և կրեատիվ դիմանկարներ:

Իսկ եթե Դուք Ձեզ արդեն լուսանկարչության գիտակ եք համարում, ապա կարող եք դառնալ հեղինակ և ինքներդ կիսվեք Ձեր փորձով, ինչպես նաև օգնեք այլ օգտատերերին մշակել իրենց նկարները:

Այսպիսով, եթե Ձեր Instagram-ն ավելին է, քան Ձեր սեփական դեմքը կամ ընթրիքը, ապա Hippo Pics-ը հաստատ կհետաքրքրի Ձեզ:

Աղբյուրը՝ The Next Web