HTC 10 սմարթֆոնը կարող է պարծենալ իր ավտոնոմ աշխատանքի տևողությամբ

HTC ընկերությունը շարունակում է պատմել, թե որքան լավն է լինելու ապագա HTC 10-ը: Հիշեցնենք, որ արտադրողն արդեն խոստացել է, որ սարքը կապահովի ձայնային ամենաբարձր որակը և կլինի ամենալավ սմարթֆոնը ֆոտո և վիդեո անելու համար:

Հերթական տեսահոլովակը նվիրված է սարքի ավտոնոմ աշխատանքի տևողությանը: Ճիշտ է, կոնկրետ տվյալներ չեն ցուցադրվում, բայց ասվում է, որ HTC-ի մասնագետները երկարաձգել են սարքի ավտոնոմ աշխատանքի տևողությունը:

Ըստ նախնական տվյալների՝ HTC 10 սմարթֆոնը կունենա 3000 մԱժ տարողությամբ մարտկոց:

Աղբյուրը՝ HTC